Foto

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում մոտ 100 հակ անասնակեր է այրվել

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 4-ին, ժամը 13:27-ին ահազանգ է ստացել, որ Քարահունջ գյուղում հրդեհ է բռնկվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է կուտակած անասնակեր։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:05-ին, մարվել՝ 15:25-ին: Այրվել է մոտ 100 հակ անասնակեր: