Մեծ Բրիտանիայում հիվանդները ստիպված են լինում ավելի քան երկու օր սպասել անհետաձգելի բժշկական օգնության որոշ դեպքում, քանի որ հիվանդանոցները չեն կարողանում հաղթահարել գրիպով հիվանդների հոսքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է The Times թերթը։
«Առողջապահության ոլորտի աշխատակիցներն աշխատում են զգալի լարված պայմաններում, և պահանջարկը չի նվազում. վերջին տվյալները ցույց են տալիս, որ անցյալ տարվա վերջին գրիպով հիվանդության դեպքերն օրական հասել են 5 հազարի»,-մեջբերում է պարբերականն Առողջապահության ազգային ծառայության ներկայացուցչի խոսքը:
Նշվում է, որ անցյալ շաբաթ թագավորության ինը հիվանդանոց հայտարարել է կրիտիկական ծանրաբեռնվածության մասին։