Foto

Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայի հայտարարությունը

Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայի հայտարարությունը` Թուրքիայում իրանական բեռնատարների հետ կապված խնդրի մասին խոսքերը կապելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ։

Իրանական Isna լրատվական գործակալությունը, վկայակոչելով Իրանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը, հայտնում է, որ հայտարարությունը վերաբերում է Թուրքիայի հետ սահմանին իրանական բեռնատարների վառելիքի խնդրին։ 

«Մեր և Թուրքիայի ջանքերն այն էին, որ հիշելով հարևանությունը և հաշվի առնելով, որ երթուղիներով բեռնափոխադրումների հարցը կարևոր է երկու երկրների համար, փորձենք ինչ-որ կերպ լուծել այդ խնդիրը։ Հավանաբար մոտ ապագայում մեր կողմից պատվիրակություն կմեկնի Թուրքիա՝ համապատասխան կառույցների ներկայացուցիչների ներկայությամբ հարցը մանրամասն քննարկելու։ Հույս ունենք, որ հարցը շուտով կլուծվի»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էսմայիլ Բագայը։

Սակայն որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ խեղաթյուրել և ներկայացրել են այս հայտարարությունը, կարծես խոսքը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Նույն ճեպազրույցի ժամանակ իրանցի դիվանագետը, անդրադառնալով Հարավային Կովկասում կապուղիների հնարավոր ապաշրջափակմանը, հաստատել է Թեհրանի դիրքորոշումն այս հարցում։ 

«Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Մենք ողջունում ենք տրանսպորտի ոլորտում համագործակցության ընդլայնումը, սակայն ընդգծում ենք, որ պետք է հարգել երկրների ինքնիշխան իրավունքները»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։



Աղբյուրը՝  Hraparak.am