Foto

Փաշինյան և Հակոբյան զույգն ուշադիր հետևում է իրենց անձնական կյանքի քննարկմանը

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին տեսանյութ հրապարակեց Աննա Հակոբյանի հետ։ Այս անգամ էլ իշխանական զույգը հայտարարեց, որ իրենց ամուսնությունը շուրջ 27 տարի գրանցված չէ ՔԿԱԳ ծառայությունում՝ այսինքն օրինական ամուսիններ չեն։ Ավելին` նշեցին, որ եկեղեցում ևս պսակադրության արարողություն տեղի չի ունեցել։  Իհարկե, հայկական մտածողությամբ, այն էլ 80-ականների, դժվար է պատկերացնել, որ մարդիկ պարզապես որոշել և սկսել են միասին ապրել։ Այն ժամանակ ընդունված էր վրանային հարսանիքները, որոնք նույնիսկ մի քանի օր էին տևում։ Ինչևէ, դա զույգի որոշումն է եղել, որքանով է տեղին շուրջ 27 տարի հետո դրա մասին ուղիղ եթերում բարձրաձայնելը, այն էլ հաշվի առնելով հասարակության մեջ այն դիրքը, որ զբաղեցնում է զույգը, հռետորական հարց է։ Նկարտեք, որ Նիկոլ Փաշինյանի երեխաները կրում են հայրական ազգանուն, որը ենթադրում է երեխաների հայրության իրավունքի ճանաչում։ Այսինքն զույգը երեք անգամ գնացել է ՔԿԱԳ ծառայություն, ճանաչվել է հայրություն, բայց ամուսնություն չի գրանցվել։ Երբ զույգերից մեկը հրաժավում է մույսի հետ օրինականացնել հարաբերությունները, դա առնվազն հարգանքի բացակայության մասին է խոսում կնոջ կամ ամուսնու նկատմամբ։

Նույնիսկ Փաշինյանի ու Հակոբյանի այս ներընտանկան հարաբերությունները կրկին օրենքի և օրինականության մի շարք խնդիրներ են առաջանում։ Ստացվում է, որ ՀՀ վարչապետը կին չունի, բայց հասարակությունը հոգում է նրա տեղաշարժի  և կեցության ծախսերը։ Այդ անձանավորությունը նրան ուղեկցում  է տարբեր երկրներ՝ պաշտոնական և աշխատանքային  այցերի ժամանակ, որի համար, վարչապետի գնահատմամբ, «հերոս» հարկատուն է վճարում։ Աննա Հակոբյանը խախտում է հայտարարագիր ներկաացնելու կարգը։ Եթե վարչապետի կինը չէ, ապա պետք է հայտարարագիր չներկայացնի։ Միաժամանակ պետք է, օրինակ, չբնակվի կառավարական առանձնատանը, որը հատկացվում է վարչապետի ընտանիքի համար, չպետք է մասնակցի պաշտոնական հանդիպումների, որոնց ժամանակ հրավիրում են իշխանական ընտանիքին և այլն։

Իհարկե այս մասին հանրայնացնելը ևս քաղաքական հստակ մանիպուլացիա է։ Մեկ օր է, ինչ բոլորը քննարկում են 27 տարի մասին ապրող զույգին։ Որոշներն ասում են, որ էլի շատերը կան, որ այդպես են ապրում և մի մասը չի հասկանում, ինչո՞ւ, մի մասին ընդհանրապես հետաքրքիր չէ վարչապևտի և տինկոջ հարաբերությունները և այլն։ Գուցե նման զույգեր շատ կան, բայց Փաշինյանը եղել է խմբագիր, ԱԺ պատգամավոր և այլն։ Տեղյակ է եղել օրենքին, որոշակի դիրք է զբաղեցրել և ստացվում է, որ ԱԺ-ում օրենք ստեղծող մարդը 27 տարի շրջանցել է այն։

Հիմա Փաշինյան և Հակոբյան զույգն ուշադիր հետևում է իրենց անձնական կյանքի քննարկմանը և զարմանալի չի լինի, որ մի քանի օր անց, իրար հետ բնակվելու 27-րդ տարում, որոշեն հանդիսավորությամբ օրինականացնել իրենց հարաբերությունները, հարսանեկան խնջույք կազմակերպեն և այլն։

Դե միևնույն է, երկրում ոչ մի խնդիր չկա, շուտով «խաղաղության» դարաշրջանը կբացվի, թշնամիները կդառնան  բարեկամներ, կոպերֆիլդյան հմտությամբ ապօրինի գույքը ետ կբերեն և կբաժանեն աղքատներին։ Ավելին՝ հենց այդ գումարներով էլ հարևան թշնամի երկրների հետ առևտուր կանի կենդանու հիշողությամբ մի ժողովուրդ։ Բնավ չհիշելով, որ հորթին երեկ էին մորթել, և լայվերով կհետևի  վարչապետի ընտանեկան իրադարձություններին և այլն․․․ Հրաշալի PR տեխնոլագիա է ներդրված, որն ավելի արդույնավետ ազդեցություն ունի, քան 90-ականների բրազիլիական սերիալները։

Հեղինակ: Աննա Ավետիսյան