Երկու օր է՝ կարդում եմ Երևանից Բաքու չվերթի մասին: Չէի անդրադառնա, եթե այդ օրինակը չվկայեր, թե տեղեկատվական առումով որքան խոցելի է հանրությունը ժամանակակից միջավայրում. գրել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
«Շաբաթներ առաջ Երևանից Բաքու դարձյալ եղել է չվերթ: Օրինակ, եթե որեւէ մեկը մտներ «Զվարթնոց» օդանավակայանի կայք, ապա կտեսներ դա: Այդ չվերթով Երեւանից Բաքու մեկնեց Գերմանիայի արտգործնախարար Բերբոքը, որը Ադրբեջանի Cop29-ի մեկնելու ճանապարհին երեք ժամով այցելեԼ էր Հայաստան:
Որեւէ օտարերկրյա պաշտոնյա, պատվիրակություն, միջազգային կազմակերպության ներկայացուցիչ, որը պետք է ժամանի Բաքու, իսկ հետո Հայաստան, կամ Հայաստան՝ հետ Բաքու, բնականաբար, պետք է չարտերային չվերթով Երեւանից թռչի Բաքու կամ Բաքվից՝ Երեւան:
Կրկնեմ՝ սա մշտապես տեղի ունեցող գործընթաց է:
Բայց հանկարծ երեկ այն դառնում է լայնորեն տարածվող լրահոսի առարկա՝ զբաղեցնելով հանրային ուշադրություն, միտք, էներգիա: Միայն թե այդ ամենը չուղղվի առավել առարկայական հարցերի»,-գրել է նա: