Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները, ըստ սահմանված ժամկետների, կանցկացվեն մարտի 30-ին:
«Ըստ Ընտրական օրենսգրքի՝ արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը»,- «Արմենպրես»-ի թղթակցի` ընտրության հնարավոր օրվա վերաբերյալ հարցին ի պատասխան տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը:
Կառավարությունը դեկտեմբերի 12-ին ընդունեց որոշում, ըստ որի՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ կնշանակվեն: Նոր ընտրություններ նշանակելու որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականին փետրվարի 20-ին:
Հաշվի առնելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 20–ին, իսկ ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, ապա, ամենայն հավանականությամբ, Գյումրու ավագանու ընտրությունները կնշանակվեն մարտի 30-ին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։