ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին 2026 թվականի հուլիսի 24-27-ը գործուղել Իրանի
Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Իրանի Իսլամական Հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ
ունենալու նպատակով։
2. Դավիթ Խուդաթյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի
Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Խուդաթյանի՝ Իրանի ԻսլամականՀանրապետություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են
հրավիրող կողմի միջոցների հաշվին։
4. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:









