Foto

Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Պարագվայի կրթության և գիտության նախարարի տեղակալ Էրմենեգիլդո Կոենե Վելասկեսի հետ։

Այս մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։

Դեսպան Գևորգյանը ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգը՝ ընդգծելով ոլորտում արձանագրված ձեռքբերումներն ու առկա հնարավորությունները։