Foto

Իրանը չի ենթարկվի ԱՄՆ-ի ճնշումներին և սպառնալիքներին․ Արաղչի

«Իրանը ցույց է տվել, որ չի պատրաստվում ենթարկվել ամերիկյան ճնշումներին, և մենք ոչ մի դեպքում չենք պատրաստվում պատասխանել ուժի, ճնշման ու սպառնալիքների լեզվին»։ Հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։

«Մենք ունենք սկզբունքային քաղաքականություն և շարունակում ենք հետևել դրան։

Իրանի ժողովրդի պաշտպանությունը և Հորմուզի նեղուցում Իրանի շահերի ապահովումը մեր սկզբունքներից են, և մենք դրանք իրականացնում ենք։

Քանի դեռ իրանական ժողովրդի օրինական նպատակներն ու պահանջները չեն բավարարվել, բնական է, որ մենք շարունակելու ենք մեր ճանապարհը։

Իսլամական Հանրապետության դիրքն այժմ շատ ավելի բարձր և ուժեղ է, քան նախկինում։ Մենք դուրս եկանք այս պատերազմից՝ դառնալով ավելի ուժեղ, և հետագայում այս փուլը կհաղթահարենք էլ ավելի մեծ ուժով։

Կարևորն այն է, որ այսօր Իսլամական Հանրապետություն Իրանը ճանաչվում է որպես ուժեղ, դիմացկուն և կայուն երկրի խորհրդանիշ, և մենք շարունակելու ենք շարժվել այս ճանապարհով նաև ապագայում», — նշել է Իրանի արտաքին գործերի նախարարը: