Foto

Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը 2 ժամ պտտվում է ՀՀ երկնքում

Երևան–Նիժնի Նովգորոդ թռիչքը («Շիրակ ավիա») մոտ 2 ժամ պտտվում է ՀՀ տարածքում։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն՝ հղում անելով Flightradar-ին։

«Խնդիրը կապված է փքման համակարգի հետ, որը բարձրություն հավաքելու համար է։ Լուրջ խնդիր չէ։ Անձնակազմի հետ կապի մեջ ենք։ Հիմա օդանավը պտտվում է, որ բավական քանակությամբ վառելիք սպառի, որպեսզի վայրէջքի համար բավարար քաշ ունենա և անվտանգ իջնի «Զվարթնոցում», –Sputnik Արմենիային այս մասին ասաց «Շիրակ ավիայի» գլխավոր տնօրեն Լևոն Քարամյանը։

Ինքնաթիռում կա 117 ուղևոր։

Նա վստահեցրեց, որ պահեստային ինքնաթիռը սպասում է օդանավակայանում` նոր անձնակազմով, ուղևորներին անվտանգ տեղափոխելու համար։