Հայ ազգային երաժշտության պահպանման և տարածման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Ակունք» պետական ազգագրական համույթի համերգային ծրագիրը։
Միջոցառման մեկնարկին համույթի գեղարվեստական ղեկավար Արթուր Շահնազարյանը ներկայացրել է «Ակունքի» հիմնադրման պատմությունը, հայկական ավանդական երաժշտության և ծիսական կատարումների առանձնահատկություններն ու ազգային մշակույթի պահպանման կարևորությունը։
Համերգային ծրագրի ընթացքում հնչել են ավանդական երգեր և պարեր՝ հնարավորություն ընձեռելով ազատազրկված անձանց հաղորդակից դառնալու հայ ազգային մշակույթի հարուստ ժառանգությանը։









