Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի, ՀԿԳ քննության գլխավոր վարչության, Թումանյանի քննչական բաժնի և ԱԱԾ ծառայողները նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ 32-ամյա երիտասարդի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ և փամփուշտներ:
Երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Թումանյանի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նույն օրը, քրեական վարույթի շրջանակում, խուզարկություն է կատարվել նաև Ալավերդի քաղաքի բնակիչ 41-ամյա տղամարդու՝ Հաղպատ համայնքում գտնվող ամառանոցում և «Նիսան» մակնիշի մեքենայում: Ամառանոցի տարածքում գտնվող մեղվի փեթակներից մեկի մեջ հայտնաբերվել է մասնակի քանդած «Մակարով» տիպի ատրճանակ, մյուսի մեջ՝ փամփշտատուփ և ատրճանակի 22 փամփուշտ:
41-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Թումանյանի քննչական բաժին: Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են: