Կիպրական ԱՊՕԷԼ-ի երկրպագուները, որոնք Հայաստան են ժամանել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի նախավերջին տուրի՝ «Նոայի» դեմ խաղում իրենց թիմին աջակցելու, ՖԱՖ-ի ներկայացուցիչների հետ այցելել են Ծիծեռնակաբերդ:
«Կիպրական ԱՊՕԷԼ-ի եղբայր երկրպագուների հետ այցելեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Ֆուտբոլը միավորում է»,- ասվում է ՖԱՖ-ի տարածած հաղորդագրության մեջ: