Աղքատ Տավուշում Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետն ու իր ենթակաները ճոխ պարգևատրվում են, գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Տավուշի մարզպետարանից տեղեկացա, որ 2024 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պետական բյուջեից ստացել են 61,2 միլիոն դրամ պարգևավճար: 2025 թվականի պետական բյուջեով Տավուշի մարզպետարանի պաշտոնյաների համար նախատեսված է 65,8 միլիոն դրամ պարգևավճար։
Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը և մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները աշխատանքային ո՞ր նվաճումների, հաջողությունների համար են ճոխ պարգևատրվում»,- նշել է Սարգսյանը։