Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«0 ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Նայեցի երեկ Կազանում անցկացված ԲՐԻԿՍ համաժողովից որոշ դրվագներ։ Համաժողովին ներկա էր նաև Հայաստանի գարշապետը։ Նա երջանիկ դեմքով նստած էր Ադրբեջանի նախագահի կողքին և առիթ էր փնտրում նրան քծնելու համար։
Ի՞նչ ասես․․․
Սա միայն մեկ բացատրություն կարող է ունենալ, այն որ ինչպես 44-օրյա պատերազմը․ այնպես էլ Արցախի շրջափակումն ու ցեղասպանությունը համաձայնեցված է եղել գարշապետի հետ։Էլ չասենք Բաքվի զնդաններում տառապող մեր գերի-պատանդների մասին։Հակառակ դեպքում, նա ոչ միայն չէր շփվի Ադրբեջանի նախագահի հետ, այլև համաժողովի կազմակերպիչներին կխնդրեր, որ իրեն նստելու այլ տեղ առաջարկեն։ Այսպիսի դավաճան, մարդկային և ազգային արժանապատվությունից բացարձակապես զուրկ պետության ղեկավար աշխարհը չի տեսել»։









