Foto

ՌԴ դաշնային խորհրդում քննարկվել են ՀԱՊԿ փոխգործակցությունը, ՀՀ-ՌԴ հարաբերությունները

ՌԴ Դաշնային խորհրդում Հայաստանին առաջարկել են միջխորհրդարանական հանդիպում անցկացնել՝  նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին: Հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։ 

Գաղափարը հնչեցրել է փոխխոսնակ Յուրի Վորոբյովը ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ հանդիպմանը՝ կարևորելով պատմական կապերի ամրապնդումը:

«Մեր խնդիրն է բարելավել երկրների և ժողովուրդների միջև կապերը, հաղթահարել առկա դժվարությունները»:

ՌԴ-ում ՀՀ դեսպանը համոզմունք է հայտնել, որ միջխորհրդարանական ակտիվ երկխոսությունը նպաստում է երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Նա նաև տեղեկացրել է նախօրեին կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի որոշ արդյունքների մասին:

Քննարկվել են նաև ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությունը, Հայաստանում ռուսական երկու դպրոցների կառուցումը, ռուսաց լեզվի խթանումը, երիտասարդական և մարզական համատեղ ծրագրերը։