Foto

Գազայի հատվածի մզկիթի վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի զոհերի թիվը հասել է 21-ի

Գազայի հատվածի կենտրոնական Դեյր էլ-Բալահ քաղաքում տեղահանվածներով բնակեցված մզկիթին իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է AFP-ն։

Ավելի վաղ պաղեստինյան Safa գործակալությունը հայտնել էր 13 զոհի մասին։

«Մզկիթին իսրայելական հարձակման հետևանքով 21 մարդ է զոհվել»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով փրկարարներին:

Կիրակի գիշեր Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել

Գազայի հատվածի Դեյր ալ-Բալահ քաղաքում գտնվող դպրոցին և մզկիթին, որտեղ, ըստ նրա, գտնվում են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատարական կենտրոնները: