Foto

Կրասնոյարսկի երկրամասում մարդկանցով բեռնատարը ընկել է գետը, ոչ ոք ողջ չի մնացել

Կրասնոյարսկի երկրամասի Չուլիմ գետում բեռնատար է խորտակվել, որի մեջ եղել է վարորդը և ուղևորը։ Այդ մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Գերատեսչության տվյալներով՝ վարորդը, չնայած արգելող նշաններին, մեքենան վարել է պոնտոնային կամրջի վրա։ Կառույցը ծանրության տակ չի դիմացել, և մեքենան ընկել է ջուրը. Վարորդը և ուղևորը չեն կարողացել դուրս գալ խցիկից, միայն փրկարարներին է հաջողվել դուրս բերել նրանց, բայց արդեն ուշ է եղել։

Մի քանի օր առաջ Սանկտ Պետերբուրգում մեքենան ընկել էր Նևան և Արտակարգ իրավիճակների նախարարությունն այն դուրս էր բերել գետից։