Foto

Նաթանյահուն ամոթանք է տվել Մակրոնին՝ Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու կոչի համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի գրասենյակը բուռն է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝  Գազայի հատվածում հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը դադարեցնելու կոչին։

«Մինչ Իսրայելը պայքարում է Իրանի գլխավորած բարբարոս ուժերի դեմ, քաղաքակիրթ բոլոր երկրները պետք է ամուր կանգնած լինեն Իսրայելի կողքին», - ասվում է նրա գրասենյակի տարածած հայտարարության մեջ: Այնուամենայնիվ, նախագահ Մակրոնը և այլ արևմտյան առաջնորդներ այժմ կոչ են անում էմբարգո մտցնել Իսրայելին զենքի մատակարարման վրա: Ամոթ նրանց»։

«Իսրայելը պատերազմ է մղում մի քանի ճակատներում, ոխերիմ թշնամի Իրանի աջակցած խմբավորումների դեմ»,- ասվում է Նաթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ: