Հանրապետությունում կան վարորդներ, որոնց համար, կարելի է ասել, «Կարմիր կովն իր կաշին չի փոխի», ու նման վարորդներ, ցավոք, ոչ միայն կան, այլ նաև շարունակում են սնկի նման աճել, գրում է Գագիկ Շամշյանը։
Նա հայտնում է․ «Երեկ՝ փետրվարի 25-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցում «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, հավանաբար, շտապում էր, որպեսզի հայտնվի «Նոյյան տապան»-ում, չարամտորեն խախտելով երթևեկության կանոնները՝ երթևեկում էր հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության նորանշանակ պետ Գևորգ Զաքարյանն իր առջև պետք է թիվ մեկ խնդիրը դնի նման վարորդներին հայտնաբերելն (ինչը հաջողությամբ իրականացվում էր ՊԾ նախկին պետ, ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հետևողական աշխատանքի շնորհիվ) ու վարչական պատասխանատվության ենթարկելը, ինչը դաս կլինի այն վարորդներին, ովքեր կփորձեն արհամարհել օրենքն ու չարամտորեն խախտել ճանապարհային երթևեկության կանոնները»։









