Foto

Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի. Բաբկեն Թունյան

Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի. այս մասին գրել է ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հաստատել է հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակները և շեմերը:

Սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն՝

1. ստացվող վարկերի գումարները՝ առանց գումարային սահմանափակման,

2. ընտանիքի անդամ չհամարվող անձանցից փոխանցած միանվագ մինչև 1 միլիոն դրամ գումարները,

3. ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթ­նե­րում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, ինչպես նաև պետական պարգև­ները,

4. գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովա­գրա­վճարները, ինչպես նաև դրա շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները,

5. մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչ­յուր մրցա­­նակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,

6. ժառանգության և (կամ) նվի­րատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձան­­­ցից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ արժեքով ստացվող գույքը, դրամական միջոցները,

7. ոչ առևտրային կազմակերպություններից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ չափով անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները,

8. սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից ընտանիքի անդամ չհամարվող անհատ ձեռնարկատեր և նոտար չհան­դի­սա­ցող ֆիզիկական անձանցից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ ստացվող եկամուտները, բացառությամբ՝ ՀՀ հարկային օրենս­գրքի 147-րդ հոդ­վածի 1-ին մասի 38-րդ կետով սահմանված հողամասի օտարումից ստացվող եկամուտների»։