Foto

Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է, հայտնում են թեմից.

«Քո տան նախանձը կերավ ինձ…» (Սաղմ.68:10)։ Սաղմոսերգուի այս տողը այն խոսքերից է, որ լավագույնս բնորոշում է Մկրտիչ Սրբազանին։ Միայն շրջելով Արագածոտնի թեմի ողջ տարածքով, անզեն աչքով կարող ես տեսնել կառուցված և ծաղկեցված Եկեղեցիները։

Եվ ոչ միայն քարեղեն տաճարներին կառնչվես, այլ, որ ամենակարեւորն է, հոգևոր «տաճարները» հնարավորություն կունենաս վայելելու՝ շեն համայնքներ, Եկեղեցի հաճախող և Սուրբ Գիրք ընթերցող, Պատարագ երգող երեխաներ և պատանիներ, տարատեսակ հոգևոր-մշակութային ծրագրեր իրականացնող երիտասարդներ, Աստծուն մշտապես ներկա պահող վանքեր, մշտապես ժողովրդի մեջ ապրող հոգևորականներ և անսահման սեր ու եղբայրական մթնոլորտ։

Հայր, որ իր շրջապատը վերածում է ընտանիքի։ Աստված օգնական, սիրելի’ Սրբազան Հայր»։