Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարի հերթական մրցումային օրը հայ մարզիկներից հաղթանակ է տոնել 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը։ Այդ մասին ասված է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում:
«Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը պարտության է մատնել իտալացի Նիկոլ Միշել Վեսկովինին։ Փետրվարի 26-ին ռինգ դուրս կգա 2 հայ բռնցքամարտիկ»,- նշված է գրառման մեջ։









