Foto

Բլինքենը և Քաթարի վարչապետը քննարկել են Իսրայելի և Լիբանանի վերաբերյալ 1701 բանաձևի իրականացումը

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը X սոցիալական ցանցի ուղիղ եթերում ասել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Քաթարի վարչապետ Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ Թանիի հետ։

Ըստ Միլերի, զրուցակիցները խոսել են «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի կատարման կարևորության մասին, որը թույլ կտա քաղաքացիական բնակչությանը վերադառնալ իրենց տները Լիբանանում և Իսրայելում»։

2006 թվականին ընդունված 1701 բանաձեւը վերաբերում է «Հեզբոլլահի» և Լիբանանի միջև ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրականացմանը։ Ե՛վ «Հեզբոլլահը», և՛ Իսրայելը միմյանց մեղադրում են բանաձևի պայմանները չկատարելու մեջ։

Միլերը հավելել է, որ կողմերը նաև անդրադարձել են Գազայի հատվածում հրադադարի հասնելու ներկայումս փակուղի մտած ջանքերին։