Foto

Նեյմարը մտադիր է կղզի գնել

Բրազիլիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը մտադիր է գնել բրազիլական Իլյա դու Ջապաո կղզին, որը Ռիո դե Ժանեյրո նահանգի մեջ է մտնում, հաղորդում է Portal Leo Dias-ը։ Կղզու տարածքը 2,5 հեկտար է։

Կղզում կա մեծ առանձնատուն, որը նախատեսված է 10 հյուրերի համար, ունի 5 ննջարան, 7 լոգասենյակ։

Անշարժ գույքի նախնական գինը եղել է մոտ 12 միլիոն եվրո։