Foto

Հայաստանյան պարադոքս. արդյունաբերության 2.1 % աճի պայմաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2.4 %-ով. ՎԿ

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված 2024թ. օգոստոսի նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները (2024թ. սեպտեմբերի 25-ի դրությամբ), որից պարզվում է, որ տնտեսական ակտիվությունը կազմել է 5.6 %։

Ըստ վիճակագրության՝ արդյունաբերությունն աճել է 2.1%-ով, շինարարության ծավալը՝ 16.2%-ով, առևտրի շրջանառությւոնը՝ 14.9 %-ով, ծառայությունների ծավալը՝ 9.5 %-ով։

ՎԿ-ն հայտնում է, որ սպառողական գներն աճել է 1.3 %-ով, արդյունաբերական ապրանքներինը՝ 3.5 %-ով։

Տնտեսական նման բարձր աճի պայմաններում, Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը դիտարկված ժամանակահատվածում՝ 2024 թ օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսի համեմատ նվազել է 2.4 %-ով։

Այս ընթացքում արտահանումը աճել է 58.1 %-ով, ներմուծումը՝ 18.7 %-ով։