Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ գրանցել է քաղաքացիական նախաձեռնությունը,
բավարարել 51 քաղաքացիների դիմումը՝ «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»
օրենքի նախագիծն առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու մասին։ «Ժողովրդավարական
ուժերի հարթակը» վաղուց էր պնդում ստորագրահավաք նախաձեռնելու մտադրության մասին, և
այժմ 60 օր ունի՝ սեպտեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 14-ը, որպեսզի հավաքի անհրաժեշտ
50 հազար ստորագրությունները և օրինագիծը բերի Ազգային ժողով։
Եթե իշխող մեծամասնությունը մերժի նախագիծը, ապա ստիպված
կլինեն 300 հազար քաղաքացու ստորագրություն հավաքել, որը հանրաքվեն կդարձնի պարտադիր՝
առանց ԱԺ-ի հավանության: Մեծ հավանականությամբ, նախաձեռնությանը չի հաջողվելու հավաքել
անգամ 50 հազար ստորագրությունը, թեև մեր աղբյուրների պնդմամբ, արևմտյան հասարակական
կազմակերպությունները, դեսպանատներն ու մեդիան որոշել են հնարավորինս լայն աջակցություն
ցուցաբերել դրան։
Իրավիճակը բարդանում է այն պատճառով, որ գործող իշխանություններն
առանձնապես հակված չեն աջակցել, նույնիսկ փորձելու են ձախողել, իսկ հետո իրենք կներկայացնեն
նախագիծը, այդկերպ հաստիքային արևմտամետներին զրկելով ԵՄ անդամակցության հարցը շահագործելով
դիվիդենտներ հավաքելու հնարավորու