Թուրքիայի ամենաերկար գետը՝ Քըզըլըրմաքը (1355 կմ), ամբողջությամբ սառցակալել է։ Նշենք, որ գետը սկիզբ է առնում Սիվաս (պատմ.՝ Սեբաստիա) նահանգից ու թափվում Սև ծով։ Սիվաս քաղաքի բնակիչներից մեկը լուսանկարներ է հրապարակել, որտեղ ցույց է տվել թե ինչ տեսք ունի սառած գետը և թե ինչպես է կարողացել ձուկ որսալ։
Տեղացին նշել է, որ սառցակալսծ հատվածներում կիրառվել է ձկնորսության ուշագրավ մեթոդ, որը հայտնի է որպես էսկիմոսյան մեթոդ։ Նա գետի վրա կոտրած սառույցի մեջ խայծ է նետել ու ձկները դուրս են եկել ջրի մակերես, իսկ հետո ձեռքով հեշտ ու արագ բռնել է նրանց։
Նա լուսանկարներին կից գրառում է արել.
«Սա Քըզըլըրմաք գետն է։ Ես հիմա գետի վրա եմ։ Մենք կոտրեցինք սառույցը և ձուկ որսացինք ձեռքերով։ Ձկները շատ համեղ են տարվա այս եղանակին։ Մենք խորհուրդ ենք տալիս բոլորին, բայց դուք պետք է իմանաք, թե ինչպես պետք է կոտրեք սառույցը։ Շատ վտանգավոր է դրա վրայով քայլելը՝ չիմանալով, թե ինչպես»։









