Հունվարի 26-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի դիվանագիտական դպրոցի տնօրեն Էկկե Նոմի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության հեռանկարները: Ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը խթանելու երկու դիվանագիտական կրթական կառույցների միջև փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակումը՝ համատեղ նախաձեռնությունների ու ուսումնական ծրագրերի միջոցով:









