Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի հարևանությամբ գործող հացի փռում, հրդեհ է բռնկվել։
Տեղում պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե հրդեհ է, այլ ծխնելույզից դուրս եկող ծուխ, որը քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծել, թե փուռը վառվում է, ինչի պատճառով էլ ահազանգել են 911։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։









