Տեղի է ունեցել «ԵԱՏՄ – Մոնղոլիա համագործակցություն. վիճակը և հեռանկարները» խորագրով կլոր սեղան քննարկում, որը կազմակերպել էր Միջազգային գործերի Ռուսական խորհուրդը:
Քննարկման շրջանակներում քննարկվել են ներդրումային համագործակցության ներուժը, խոչընդոտների հաղթահարման համար ռուս-մոնղոլական համագործակցության զարգացման փորձը և Մոնղոլիայի դերը ԵԱՏՄ արտաքին կապերի համակարգում: Միջոցառմանը մասնակցել է ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության տնօրեն Վլադիմիր Սերպիկովը:
ԵՏՀ ներկայացուցիչը պատմել է 2025 թվականի հունիսին Եվրասիական տնտեսական միության և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի իրականացման ակնկալվող հետևանքների մասին, ինչպես նաև հայտնել կողմերի գործարար շրջանակների փոխգործակցության արդյունքների և հեռանկարների մասին»:









