Մեր երկրում ամեն ինչ ահավոր դանդաղ
է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ
վարչապետ Նիկոլ Փաշինյանը` դժգոհելով երկրի զարգացման տեմպերից։
«Մենք երկու բան ենք արագ անում՝
մեկ ավտո քշելն է, մեկ էլ ճաշի սեղանի շուրջ ենք մեծ արագություն բացում, մնացած ամեն
ինչը դանդաղ է:
Որ դանդա՜ղ ոտքդ գազին դնես ու ինչքան
հնարավոր է` արագություն բացես, ու նաև արագ սնվես, որ հնարավորինս մեծ վնաս տաս առողջությանդ»,–
ասաց նա։
Վարչապետն ասաց, թե չի եղել դեպք, որ
զինվորական ծառայության հետ կապված որևէ տեղ գնա ու իր աչքը չծակի, որ դանդաղ
են շարժվում. «Մենք էլ, որպես կառավարություն, դանդաղ ենք շարժվում»,- խոսոտվանեց
Փաշինյանը՝ նկատելով, որ
արագությունը պրոֆեսիոնալիզմի
մաս է։
«Մենք ժամանակակից աշխարհից հետ ենք
մնում, որովհետև դանդաղ ենք, մեզ վազքն էլ, քայլքն էլ, ամեն ինչն էլ դանդաղ է»,- ասաց
վարչապետը։
«Իրադրությունը վերլուծելու ու
հասկանալու հմտությունն էլ է դանդաղ, իրավիճակներին արձագանքելու մեր մենթալիտետն էլ
է դանդաղ։ Արագություն է պետք. արագությունը պրոֆեսիոնալիզմի մաս է, քանի որ կարող
է շատ լավ փրկարար լինել, ամեն ինչ շատ լավ իմանա, սակայն այդ «կրանթը» բացելու արագությունը
մարդկանց կյանքերի հետ է կապված։ Մեր շտապօգնության ծառայությունն էլ է դանդաղ»,– հայտարարեց
նա
Փաշինյանը մեկ անգամ չէ, որ կառավարության նիստում բողոքել է կառավարության աշխատանքից։
Ինքն էլ ընդունում, որ իր կառավարությունը դանդաղ է աշխատում, հատկապես, որ հասկանալու
և վերլուծելու հմտությունները դանդաղ են, երբեմն էլ այնքան դանդաղ են, որ բնակչության
մոտ տպավորություն է ստեղծվում, թե այդ հմտությունները բացակայում են։
Երբ Կառավարության ղեկավարն ասում է, որ կառավարությունը դանդաղ է աշխատում, լավ
չի հասկանում և վերլուծում, հարց է առաջանում
ո՞ւմ պետք է պատժել, ո՞ւմ փոխարինել մեկ այլ աշխատողով և ո՞վ է խնդրի միակ պատասխանատուն
և մեղավորը։ Կարևորն այն է, որ փաշինյանն ասում է, բոլոր ոլորտներն են դադնդաղ աշխատում։
Սա արդեն կառավարման խնդրի մասին է խոսում։ Հեևաբար՝ իսկ ումի՞ց է բողոքում վարչապետը,
ո՞վ է վատ կառավարում և դա գնահատելու համար այդ դանդաղությամբ, որքա՞ն ժամանակ է հարկավոր։
Երբ ընդդիմադիրներն անկարողության, անընկալունակոթյան մեջ մեղադրում են իշանությանը,
ինչ-որ փաստեր բերում, կարծես ընկալելի է։ Բայց երբ իշխանությունն է բողոքում իրենից,
ապա ինչպե՞ս լուծել խնդիրը։ Գուցե այդ դանդաղությամբ, բայց պետք է ընդունել, որ բոլոր
ոլորտները ձախողման տանելուց հետո, պետք է քաղաքական պատասխանատվություն վերցնել և
քայլ անել։









