Սրբազան պայքարի` 2024թ. սեպտեմբերի 22-ին Երևանի մարզահմերգային
համալիրում կայանալիք մեծ հավաքին ընդառաջ, Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս
Գալստանյանը հանդիպել է հայաստանյան և արցախյան քաղաքական դաշտի ուժերի,
կուսակցությունների, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ
Սարգսյանի հետ, այս մասին տեղեկանում ենք Սրբազան պայքար տելեգրամ ալիքից։
ՀՀ
առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ` վերջինի գրասենյակի կողմից ներկայացված
հարգելի պատճառներով, հանդիպում դեռևս չի եղել։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը
ՀՀ քաղաքացիներին խոսատացել էր իրենց
թիկունքի ետևում ոչինչ չանել, չխաբել և այս հաղորդագորթյունն հենց նրա մասին, որ պահպանում է այդ ազնվությունը։
Շարժման ակտիվ օրերեին իշխանական մեդիաները
պարբերաբար հրապարակ էին նետում տարբեր թեզեր, թե Սրբազանը հանդիպել է Ռոբերտ
Քոչարյանի հետ, ապա Սերժ Սարգսյանից ինչ-որ «դաբրոներ» է ստացել է և այլն։
Սրբազանը պնդում էր, որ դրա կարիքը չի
եղել, չեն հանդիպել և հումորով էր վերաբերում այդ օրերին մեդիա դաշտ նետվող նման
թեզերին՝ նշելով, որ ժամանակը ցույց կտա։ Ապատեղեկատվությունների շարքն ընդհատեց
թերևս ՔՊ գրասենյակում գործող Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանի նկատմամբ
հայց ներկայացնելուց հետո։
Այստեղ էականն այն է, որ երբ իսկապես հանդիպում
եղավ նախկին նախագահների հետ, Սրբազանի պայքարի ընկերները հենց իրենից իմացան դրա
մասին, սեպտեմբերի 22-ին էլ Մարզահամերգային համալիրում կխոսվի հանդիպումների
բովանդակության և անհրաժեշտության մասին։
Իսկ ինչո՞ւ է այդքան կարևոր հատկապես Ռոբերտ
Քոչարյանին հանդիպելը։ Խնդիրն այն է, որ գործող իշխանությունը շարունակում է մնալ
երկրորդ նախագահի ընդդիմությունը։ Իշխանական թիմը չի դադարում տարբեր առիթներով
արծարծել Քոչարյանի անունը, նույնիսկ այն դեպքում, երբ դրա տեքստի
բովանդակությունը Քոչարյան ընտանիքի հետ որևէ կապ չունի։
ՔՊ-ն նույնիսկ քաղաքապետ է հեռացնում այն
պատրավակով, որ նա հնադիպել է Քոչարյանի հետ, թեև նախագահը դժվար հանդիպեր իրենց քաղաքապետի
հետ, բացի այդ Քոչարյանի գրասենյակը հերքել էր լուրը։ Արդարադատության փոխնախարարին վերջերս ստիպեցին հրապարակավ
հայտարարել, որ Քոչարյանի հետ չի հանդիպել, թեև երկրորդ նախագահի դուստրը՝ Գայանե
Քոչարյանը, եղել է իր համակուրսեցին։ Այնքան էական չէր, որ նորանշանակ փոխնախարարը
Գայանե Քորչարյանի հետ նկարվելիս ձեռքում պահել է Ռոբերտ Քոչարյանի գիրքը, քան նրա
հետ հանդիպումը։ Այս իշխանությունը սարսափում է Քոչարյանից և նրա հետ առնչություն
ունեցող անձանցից։
Ինչևէ, երբ Սրբազանն ասռաջինը խոսեց հանդիպամ
մասին, չսպասեց, որ այս կամ աղբյուրը դա հրապարակի, հետո ինքը հերքի կամ հաստատի լուրը, ապա հենց այս քայլով ցույց
տվեց, որ ազնիվ է իր պայքարի ընկերների հետ։