Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի կարծիքով՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի ֆինանսավորման դադարեցումը «հետաքրքիր գործընթաց է»։ Նա նշել է, որ հարցը շատ զգայուն է, հայտնում է Առաջին վրացական ալիքը
«Ես դրանից այն կողմ ոչինչ չեմ մեկնաբանի։ Կրկին կասեմ, որ այն գործընթացները, որոնք մենք տեսանք, հետաքրքիր են»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Նշենք, որ, օկուպացված Աբխազիայի, այսպես կոչված, արտգործնախարար Սերգեյ Շամբան հաստատել է, որ Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից դադարեցրել է օկուպացված Աբխազիայի սոցիալական ֆինանսավորումը։
News.am









