Foto

Եթե պատրաստակամություն լինի առաջ շարժվելու, հաջորդ հանդիպումները հնարավոր է կայանան հաջորդ շաբաթ

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Աբու Դաբիում նախատեսվող հաջորդ եռակողմ բանակցությունների փուլը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։

«Եթե պատրաստակամություն լինի առաջ շարժվելու, կկայանան հաջորդ հանդիպումները, և հնարավոր է՝ արդեն հաջորդ շաբաթ»,- նշված է Զելենսկու Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրությունում։

Շաբաթ օրը ավարտվեց անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ օրը, որին մասնակցում էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները։