Foto

Հրապարակվել են Աբու Դաբիում Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների երկրորդ օրվա առաջին կադրերը

«ՌԻԱ Նովոստի»-ն հրապարակել է Աբու Դաբիում բանակցությունների երկրորդ օրվա առաջին լուսանկարները։

Լուսանկարներում պատկերված են երեք պատվիրակություններ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ուկրաինան՝ բանակցային սեղանի շուրջ։ Գործակալությունը լուսանկարները ստացել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունից։

Կենտրոնում պատկերված է ամերիկյան պատվիրակությունը՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ ներդրող Ջարեդ Քուշները։ Ձախ կողմում ուկրաինական պատվիրակությունն է, որի կազմում են Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։

Ուկրաինական պատվիրակության դիմաց ռուսական պատվիրակությունն է, որի կազմում են Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովը և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության բաժնի պետ Ալեքսանդր Զորինը։