Foto

Եթե Բաքվի համար այս կետը «միջանցք» ունենալու հնարավորությունն է, ապա Հայաստանի համար, դա տարիներ շարունակ շրջափակումը ճեղքելու հնարավորությունն է.Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Բաքուն և Երևանը պայմանավորվել են խաղաղության փաստաթղթի շուրջ բանակցություններից հանել և ավելի ուշ քննարկել կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը:

Եթե Բաքվի համար այս կետը «միջանցք» ունենալու հնարավորությունն է, ապա Հայաստանի համար, դա տարիներ շարունակ շրջափակումը ճեղքելու հնարավորությունն է, որն, իհարկե, որևէ պայմաններում, չպետք է անել «միջանցքի» գնով:

Սակայն գանք մեկ այլ կարևոր հարցին: Ադրբեջանից պնդում են, որ այս քայլին են գնացել, որպեսզի իրենց համար առաջնահերթ` ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը, հնարավոր լինի լուծել առավել կարճ ժամկետում:

Թե կոնկրետ ի՞նչ ուղղությամբ և ի՞նչ հարցեր են քննարկում կողմերը, պարզ է միայն խիստ հպանցիկ ու ընդհանուր գծերով:

Բայց առանցքային խնդիրներից մեկը շարունակում է մնալ սահմանների ճշգրտման հարցը, որի ուղղությամբ Ադրբեջանը վերջին 4 տարիներին կոնկրետ ակտիվ աշխատանք է տարել կա´մ ՀՀ-ից ագրեսիայի կա´մ շանտաժի գնով տարածքներ խլելով»: