Foto

Huggies փամփերսները հագեք, վեր ընկեք տեղներդ, խելոք փասափուսաներդ հավաքեք, դավայ էս երկրից. Մարգարիտ Եսայան

Ոստիկանության գործողություններն ակնհայտ վախի դրեւորում են, բայց բավական է, որ ասենք՝ դա վախի դրսեւորում է, ոստիկանության հետ կոնկրետ պետք է աշխատել, կոնկրետ կառույցներ պետք է աշխատեն, որովհետեւ ոստիկանը նույնպես ՀՀ քաղաքացի է եւ պետք է քաղաքացիական դիրքորոշում ունենա եւ կանգնի ժողովրդի ոկղքին: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

«Իրենց պուճուրիկ հրամանատարները, որոնք կատարում են Նիկոլի պուճուրիկ հրահանգները, պետք է ի վերջո, սթափվեն եւ հասկանան, որ այս երկրի քաղաքացին են իրենք:

Ժամն օրհասական է: Այն 96 ժամը, որոնց մասին Բագրատ Սրբազանը խոսեց, շատ կարեւոր է: Մենք հիմա կամ պետք է հեռացնենք սրանց, կամ իրենք թուրքերի ձեռամբ կոտորելու են ամբողջ Հայաստանն ու հայ ժողովրդին:

Երբ 96 ժամ հետո մենք կունենանք այդ հաղթանակը, ես կուզենամ, որ եւ ոստիկանները, եւ բոլորը, չամաչեն, որ իրենք ժողովրդի հետ չէին: Կամ հիմա, կամ այլեւս երբեք»,-ասաց նա:

Անդրադառնալով 2018-ի թավշյա հեղափոխությանը, Մարգարիտ Եսայանն ասաց. «Իրականում դա մահասփյուռ իրադարձություն էր, ինքը բոլոր սիմվոլիկաներով 2018-ից սկսած մահ էր բերում երկիր: Մենք դա այն ժամանակ չէինք հասկանում: Դա Արցախը կորցնելու, Հայաստանը կորցնելու հեղափոխություն էր»:


Ինչ վերաբերում է ՔՊ-ական պատգամավորների պնդումներին, որ ընդդիմությունը մաղձ է սփռում, որ գիշերը աղմուկ են անում եւ խանգարում հիվանդ բնակիչներին, Եսայանն ասաց. «Ինչ վերաբերում է այդ ՔՊ-իկներին, իրենց, այսպես կոչված, «պուպուշ» հայտարարություններին, թող գնան գլուխները պատին խփեն, թող հիշեն իրենց երեկվա օրը, հասկանան, որ խոսքերով չի: Որ այն ժամանակ, երբ իրենք գալիս էին իրենց ՀԿ-ներով, իրենց սորոսներով, դրսի հրահանգներով երկիրը քանդելու, բացարձակ ընդհանուր եզր չունի այսօրվա պայքարի հետ: Սա երկիրը հայրենիքը փրկելու պայքար է:

Իրենց ժամանակ ոչ միայն այդ աղմուկը կար, ոչ միայն դագաղներն ու ծաղկեպսակները կային, ոչ միայն ատելությունը կար, երբ լցվել էին ԱԺ, դա ատելության եւ երկիրը հանձնելու շարժում էր: Այստեղ սեր ու հանդուրժողականություն է տիրում, որեւէ չար բան չենք ասում, ընդամենը ասում ենք՝ խելոք փասափուսաներդ հավաքեք,  դավայ էս երկրից: Էն, ինչ այս 4 տարիներին լափել, թալանել եք, կերել եք, լողացել, մաքրվել եք, գնացեք ինչ-որ մի տեղ: Մենակ մի մարդ եւ իր մերձավորները պետք է այս ամենի համար պատասխան տան: Այդ մարդու անունը Փաշինյան Նիկոլ է: Պետք է իրենց փասափուսան հավաքեն ու գնան, ես վստահ եմ, որ 96 ժամ հետո մենք դա տեսնելու ենք»,-ասաց նա:

Մարգարիտ Եսայանն անդրադարձավ նաեւ պնդումներին, թե շարժումը մարում է. «Բա ինչի՞ եք տենց սարսափած: Մենք գիտենք, թե իրենք ոնց են ընկնավորած: Թող գնան Huggies փամփերսները հագնեն, վեր ընկնեն ու ձենները կտրեն»: