Մարդկանց քանակը միակ բանը չէ, որն անհրաժեշտ է հաջողելու համար։ Կարևոր են նաև մեր քայլերը, և հակառակը՝ մեր քայլերից կախված մարդկանց քանակը ուրիշ կլինի Բաղրամյան պողոտայում: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ Իշխան Գևորգյանը, ով գիշերն անցկացրել էր այստեղ:
Նա ընդգծեց, որ չհաջողելու ճար չունենք, չհաջողելով՝ ամեն տարի մենք պակասելու ենք, Հայաստանը պակասելու է, և հիմա էլ շարունակվում է. «Այն հատվածը, որտեղ երեկ կարող էինք գնալ, կանգնել, այսօր ադրբեջանցիներն են կանգնած։ Ու այդպես շարունակվելու է, վերջինը չէ։ Եթե ինչ-որ մեկը սահմանի՝ սա վերջն է, տանք վերջացենք, մենք էլ ագզովի հավաքվենք ու քննարկենք՝ ուզում ենք այդքան նսեմանալ ու շարունակել ապրել։ Բայդ դա վերջ չի ունենալու»,- ասաց Գևորգյանը