Foto

Փաշինյանը հանձնված է. նա թույլ տվեց ամենավտանգավորը. Պարույր Հայրիկյան

Հանցագործները հանցագործության մասին խոսել չեն սիրում. դա է պատճառը, որ Փաշինյանը չի սիրում խոսել Ալիևի հանցագործությունների` Արցախում իրագործած ցեղասպանության մասին, իսկ օրինակ՝ Լեմկինի անվան ինստիտուտը դա անում է Փաշինյանի փոխարեն։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանն իր գործողություններով խանդավառում է ոչ թե հայ ժողովրդին, այլ՝ Ալիևին։

«Փաշինյանը հանձնված մեկն է. բացառված չէ, որ վաղը նա հայ ոստիկաններին փոխարինի հայերեն իմացող թուրք ոստիկաններով։ Հիշեք, որ Թուրքիան, երբ առաջարկում է փոքրաթիվ քանակով ուժեր ուղարկել Հայաստան, խոսքը վերաբերում է 80 միլիոնանոց երկրի, հետևապես՝ փոքրաթիվը մեր պարագայում խիստ հարաբերական է. փոքրաթիվ կարող է համարվել 100 հազարանոց ուժայինները»,- ասաց Հայրիկյանը։

ԱԻՄ առաջնորդը, սակայն, Փաշինյանի կողից թուրքական աջակցությանն ապավինումը հայ ժողովրդի հանդեպ նրա գործած ամենամեծ վատությունը չի համարում։