Ադրբեջանի պետական «Az TV» հեռուստաընկերությունը ցուցադրել է Արցախի Ազգային Ժողովի շենքը քանդելու կադրերը։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը.
Ըստ ռեպորտաժի՝ քանդում են շենքերը, քանի որ դրանք չեն համապատասխանում ճարտարապետության պահանջներին։
Ճարտարապետությունը պահանջում է, որ ամենուրեք պետք է լինի Ալիևի արձանը ու նրա նվիրված հրապարակները, չէ՞ որ այս տարածքը ժամանակավորապես անցել է բռնապետական ռեժիմի ձեռքը։
Իսկ իրականում, ինչ էլ քանդեն, միևնույն է՝ հայկական արմատը Արցախից հանել չեն կարող։