Foto

«Հրանտի մեջ կյանքը նորից եռում է, կազդուրվելուն զուգահեռ՝ նոր ու մեծ գործնական պլաններ է իրագործում». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում Հրանտ Թոխատյանի և Մարջան Ավետիսյանի հետ լուսանկար է հրապարակել:

«Հրանտի մեջ կյանքը նորից եռում է, ու ես էնքա՜ն երջանիկ եմ, որ իմ ավագ ընկերը կազդուրվելուն զուգահեռ՝ նոր ու մեծ գործնական պլաններ է քննարկում, իրագործում:

Աստված առաջ՝ Հրանտ Արամիչ ջան, հերթով ու կարգով կանենք, դու միայն առողջ եղիր»,- լուսանկարին կից գրել է Նազենի Հովհաննիսյանը: