Foto

Ասում է երևանցին

Տիրգան Ավինյանն արդեն և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո Երևանի քաղաքապետն է։ Նախընտրական փուլում նա երևանցուն ասում էր՝ «Ասեք՝ կանենք»։ Իսկ ի՞նչ փորձությունների է բախվում երևանցին մի վարչական շրջանից մյուսը աշխատանքի գնալիս։ Մինչ բազմաբնակարան շենքի 5-րդ հարկից կիսով անսարք վերելակից դուրս գալիս խաչակնքվում է, գոհունակություն հայտնում Աստծուն, որ բարեհաջող իջավ,  անմիջապես սկսվում է հաջորդ խնդիրը՝ թափառող շները, որոնցից յուրաքանչյուր երևանյան բակում 5-10 հատ կան։ Համոզում ես շներին, որ հեռու գնան կամ սպասում ես միչև այդ կողմերով անցնի մեկը, ով առանձնապես չի վեխենում և նրա ուղեկցությամբ ու հաչոցների տակ անցես շքամուտքը։ Սա հաղթահարելոց հետո ստիպված ես անցնել ձեռքի ափը քթին սեղմած, որպեսզի մի քանի օր կուտակված, բաց աղբարկղերի կողքով անցնելիս՝ հոտը սրտխառնոց չառաջացնի։

Սա էլ հաղթահարելուց հետո պարզապես պետք է անցել մայթը և հայտնվել կանգառում, սակայն լուսացույցը սովարաբար չի աշխատում և կանգառ հասնելու համար պետք է ապավինել վարորդների գթասրտությանը և երբ իրականում արդեն կանգառում ես, ցանկանում ես նստել ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ փոխված նոր կանգառի նոր նստարանին, պարզվում է, որ նստարանի ճաղերից երկուսը երկաթյա են, երկուսը նույն գույնի փայտյա, որոնք արդեն պոկվել են, քանի որ ամրացված էին մեկ մեխով։ Քիչ անց նկատում ես, որ հագուստդ կեղտոտվել է, քանի որ նույն անավարտ կանգառի առաստաղից վրադ են թափվում շինարարական ներկի մնացարդները, որն օգտագործվում է ներքին հարդարման համար։ Ու մինչ մտածում ես, թե ինչի՞ համար ես, որպես հարկատու, վճարում, այս անորակության համար որևէ մեկը պե՞տք է պատասխան տա,քեզ շրջապատում է փողացային շների մեկ այլ խումբ։

Իսկ ավտոբուսին սպասել է պետք առնվազն 40 րոպե։ Օրինակ՝ Ավանի Դուրյան թաղամասից միչև 15-րդ թաղամաս գնացող 65 համարի ավտոբուսն այդ ուղղության միակ երթուղին է, այլընտրանքը չվերահսվող տաքսի ծառայություններն են, որոնցից հասարակ երևանցին, ֆինասական առումով, չի կարող օգտվել։

Այդ ընթացքում քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարը, բնականաբար, չի պատասխանում։ Արդարության համար պետք է նշել, որ մի քանի ժամից հետ են զանգահարում և տեղեկացնում են, որ ավտոբուսներից մի քանիսն անսարք են և չգիտեն, թե երբ կնորոգվեն, իրենք համապատասխան մարմիններին նորից տեղյակ կպահեն։

Ողջամիտ հարց է առաջանում ինչո՞ւ 20 գազել հանել երթուղուց և փոխարինել 3-4 ավտոբուսով։ Առողջ տրամաբանությունը հուշում է, որ դա արվեց միայն նրա համար, որ Տիգրան Ավինյանը քարոզարշավի ավարտին վարի վերջին գազելը ևհայտարարի, որ հուսահատության գազելների էջը փակված է։

Այսպես երևանցին խցանումների և 25 հոգու համար նախատեսված ավտոբուսում 50-ից ավելի անձանցով խծկված, մի կերպ հասնում է տեղ, չգծանշված անցումով անցնում է  փողոցը և, բաց ու բեռնված աղբամանների, թափոռող շների, մայթին լցված աղբի և շինարարական մեքենաների ու փոշու միջով անցնելով, «հրաշալի» տրամարությամբ հասնում է աշխատանքի, լուսաբանում է Երևանի քաղաքապետարանի «հրաշալի» աշխատանքը՝ արձանագրելով, որ ասում ենք, բայց չի արվում։

Հ․Գ․ Տեսնես՝ Երևանի փոխքաղաքապետի լիազորությունների ո՞ր հատվածը չի բավականցրել, որ Տիգան Ավինյանն այս  խնդիրները կարգավորեր։

Հեղինակ: Աննա Ավետիսյան