Foto

Ինքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLur

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 31-ին նախնական վարկածով ինքնասպան եղած զինվորին հասցրել են այդ քայլին։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորը ինքնասպան լինելուց առաջ խնդիրներ է ունեցել ծառայակիցների հետ։ պարբերաբար զինվորի արժանապատվությունը նսեմացրել են ինչից դրդված նա ինքնասպանության է գնացել։

Դեպքով կար ձերբակալված անձ եւ քիչ առաջ ArmLur.am-ը հայտնեցին, որ դատարանի որոշմամբ, վերջիններս կալանավորվեցին։

Նշենք, որ նոյեմբերի 1-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել է հոկտեմբերի 31-ին N զորամասում զինծառայողի դին հրազենային վնասվածքով հայտնաբերելու մասին։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում։