Foto

Հավի շաուրման կարտադրվի

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Սարգիս Բարսեղյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի (ք. Երևան, Տիգրան Պետրոսյան 27/2) արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրության, կասեցումը:
Լաբորատոր լրացուցիչ հետազոտությունը փաստել է, որ այդ արտադրատեսակում նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են: