Foto

Իրանը թշնամանք չունի Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների նկատմամբ. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը թշնամանք չունի Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների նկատմամբ և նրանց հետ սերտ փոխգործակցության է ձգտում։

«Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ես հաստատել եմ, որ մենք թշնամանք չունենք Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների նկատմամբ։ Մենք բարձր ենք գնահատում Կատարի և Օմանի դրական դերը և շարունակում ենք երկխոսությունը Սաուդյան Արաբիայի հետ»,- X սոցիալական ցանցում գրել է Արաղչին։

Նախարարը նշել է, որ Իրանը կողմ է տարածաշրջանային անվտանգության նոր համակարգի ստեղծմանը, որը տարածաշրջանի երկրները կձևավորեն ինքնուրույն՝ առանց օտարերկրյա զինված ուժերի ներկայության։

Թեհրանը կարծում է, որ Պարսից ծոցի պետությունները պետք է ինքնուրույն ձևավորեն անվտանգության ապահովման մեխանիզմներ և ամրապնդեն միմյանց միջև համագործակցությունը։