Foto

Եթե ​​Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը վճռական քայլեր ձեռնարկեն, դա կնպաստի Հարավային Կովկասի խաղաղությանը. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում ասել է, որ քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ քայլերը։
 
«Մենք պայմանավորվեցինք արագացնել դրանք»,- ասել է Չավուշօղլուն։
 
«Հայ գործընկերը խոսել է նաև Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի մասին։ Եթե ​​երեք երկրները վճռական քայլեր ձեռնարկեն, դա կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը, և դա կարևոր է նաև տնտեսական բարգավաճման համար»,- ասել է նա։
 
Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանին անցակետերի նախապատրաստումը շարունակվում է, վերանորոգվում են դեպի դրանք տանող ճանապարհներն ու կամուրջները։