« Ինչպես տեղյակ եք, սա «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի առաջին լուրջ համաժողով-քննարկումն է, որն իր մեջ ներառում է տարբեր ճյուղեր, սկսած տնտեսությունից, ազգային արժեհամակարգից, կրթության և մշակութային ոլորտները ներառած։ Եթե չկա գործնական քայլ, ապա բոլոր խոսքերը զուտ ճառեր են։ Ազգային պետության և ազգային ինքնության հիմքում տնտեսությունն է, իսկ այն մարդիկ, ովքեր վախենում են ազգային բառից, ապա մենք նրանց պետք է ճանաչենք»,- այս մասին «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի համաժողով-քննարկմանն ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
Նա առաջարկեց ներկաներին առաջարկել իրենց տեսլականը, թե ով ինչիպիսի Հայաստան է ուզում տեսնել։ Ամփոփիչ խոսքում տնտեսագետ Մանասերյանը Vesti.am-ի հետ զրույցում նշեց, որ քննարկումն ազգային պետության և ազգային ինքնության և մշակույթի հարցերով էր, որը բավական բուռն անցավ հնչելով տարբեր տեսակետներ։ «Շատ կարևոր էին հատկապես ազգային ինքնության հետ կապված հարցերը։ Իրականում մասնակիցների մեծ մասի կարծիքով, տարբեր ելույթներից այն եզրահանգման կարելի է գալ, որ ամեն ինչ փոխկապակցված է, և, եթե խոսում ենք ազգային պետություն առաջընթացի մասին, ապա դրա հիմքում պետք է լինի ազգային մշակույթը, ազգային կրթությունը, տնտեսությունը և այլն։ Թերևս, խնդիրներից կարևորագույնը այն էր, որ մեզ անհրաժեշտ էր զարգացման տեսլական, որը 32 տարիների ընթացքում մենք այդպես էլ չենք կարողացել մշակել զարգացման տեսլականն, առանց որի, բնականաբար դժվար է լինելու որևէ ծրագրի իրականցում։ Ուստի, մասնակիցների հետ էլ պայմանավորվեցինք, և նրանց մի մասն իր խոհերը գրավոր ներկայացրեցին»։
Բանախոսը նշեց, որ միայն այս քննարկումով չեն սահմանափակվելու, դա դիտարկելու են միայն գործընթացի սկիզբ: Պետք է ի մի բերել բոլոր առողջ գաղափարներն ու առաջարկները, որից հետո, երբ ավելի հստակվեն ուղենիշները, կհասկանան, թե ինչպիսի պետություն ենք ուզում կառուցել և ինչպես։