Սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերնանց, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ–ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ–ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակատված հայկական դիրքերի ուղղությամբ, հարվածներ են հասվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին, այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։
ՀՀ զինուժն ամբողջ ծավալով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները։ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են։









