Foto

Հայաստանում ապրանքների գներն աճում են անընդհատ, և կյանքը օր օրի դժվարանում է․ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է. «Հայաստանում ապրանքների գներն աճում են անընդհատ, և կյանքը օր օրի դժվարանում է։ Սննդամթերքից մինչև կոմունալ վճարներ՝ յուրաքանչյուր թանկացում ուղիղ հարված է ընտանիքների բյուջեին։

Երբ գները բարձրանում են, իսկ եկամուտները մնում նույնը, աղքատությունը ավելանում է, անհավասարությունը՝ մեծանում։

Պետության պարտքն է հավասարակշռել այս իրավիճակը և ապահովել քաղաքացիների արժանապատիվ կյանքի իրավունքը։ Սակայն գործող իշխանությունը չի ապահովում այդ պաշտպանությունը՝ թողնելով մարդկանց գնաճի պայմաններում միայնակ իրենց խնդիրների առաջ»։